Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հուլիսի 20-ին մեկնարկեց նախընտրական քարոզարշավը: Արտակարգ հանրահավաքի ընթացքում կուսակցության առաջատար դեմքերը ներկայացրին նախօրեին հաստատած ընտրական ցուցակը, գրում է aliq.ge-ն։ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, խոսելով գալիք ընտրությունների մասին, նշեց, որ վստահ է` «Վրացական երազանքն» արժանապատվորեն կհաղթի արդար պայքարում: «Մեր հաղթանակը կլինի նաև երկրի հաղթանակը, քանի որ մենք հստակ գիտենք, թե ինչ …

