Այս պահին բանակցությունների մասին խոսելը ընդհանրապես անիմաստ է. Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
Բոլորը

Ոչ մի տեխնիկական դետալ ֆիքսված չէ, չի բացառվում, որ որևէ բան տեղի չունենա և ռազմական գործողություները շարունակվեն, պետք է սպասենք: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով այսօր Մոսկվայում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:

«Ադրբեջանա-թուրքատեռորիստական այս հարձակումից հետո աշխարհը պետք է, ի վերջո, սկսի մտածել Արցախի անկախությունը ճանաչելու մասին, քանի որ փորձը ցույց է տալիս, որ դա միակ ճանապարհն է՝ կայուն կերպով երաշխավորելու Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ ԼՂ հակամարտության վերաբերյալ ընկալումներն էապես փոխվել են և մեծ դիվանագիտական աշխատանք կա անելու:

Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ Արցախի ճանաչումը թիվ մեկ հարցը պետք է դառնա օրակարգում:

«Հայկական կողմը հայտարարել է, որ Սիրիայից տեռորիստներ են տեղափոխվում Ադրբեջան Թուրքիայի կողմից, և ոչ միայն Ռուսաստանն է պաշտոնական մակարդակով ճանաչել այդ փաստը, այլ նաև Ֆրանսիան, Իրանը և այլ կազմակերպություններ ու երկրներ: Սա կարևոր է ֆիքսելու համար, որ Արցախը և Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանը, ըստ էության, հակատեռորիստական պայքար են տանում»,- ասաց նա։

Ռուբինյանի խոսքով՝ այն, որ մեր գործընկերները, տարբեր կազմակերպություններ, լրատվամիջոցներ, պետություններ հակամարտության գոտում հաստատել են տեռորիստների առկայությունը, արդեն իսկ դրական տեղաշարժ է:

Պատգամավորը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատանք են տանում տարածաշրջանում կայունություն ապահովելու համար: Ինչ վերաբերում է Արցախը բանակցային կողմ լինելուն, նա ասաց, որ դա վաղուց է մեր պնդումը:

«Այս պահին բանակցությունների մասին խոսելն ընդհանրապես անիմաստ է։ Նախ պետք է դադարի պատերազմը, հետո, եթե լինի համապատասխան մթնոլորտ, գուցե կարելի է մտածել բանակցությունների մասին»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։