Թշնամու տեսակետ է, որ Նիկոլը դավաճանում է հայրենիքը, չհավատա՛ք, դա ասողների բերանին իջե՛ք․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ

-Պատերազմի 13-րդ օրը սպասելիքները հրադադարի են, թեև Արցախում ռազմական գործողությունները շարունակվում են։ Մոսկվայում են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ «Ֆրանսպրեսը» Ֆրանսիայի նախագահական նստավայրից տեղեկություն է ստացել, որ Մակրոնը խոսել է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ, կողմերը գնում են կրակի դադարեցման։ Ձեզ հավանական թվո՞ւմ է հրադադարը։

-Պատերազմի 13 օրերին շատ բան է փոխվել և այդ փոփոխություններն են, որ բերել-հասցրել են նրան, որ հնարավոր է բանակցություն։ Բոլորս շատ լավ հիշում ենք՝ Ադրբեջանի նախագահը հայտարարում էր, որ ռազմական գործողությունները չեն կանգնի որևէ պարագայում մինչև հայկական ԶՈՒ-ն դուրս չգա Լեռնային Ղարաբաղի տարածքից։ Այսինքն՝ ինքը հստակ ուլտիմատում էր դնում, Ադրբեջանը դրել էր խնդրի լուծման ռազմական ճանապարհը՝ պարտադրելու «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը։ Հանդիպելով մեր Զինված ուժերի հակադրությանը, այդ ծրագիրը խափանվեց։ Պատերազմի երկրորդ տարբերակը, որ որոշեց իրականացնել Ադրբեջանը, դա որոշակի ուղղությամբ ճեղքում կազմակերպելն է, որի արդյունքում ունենալ դիրքային բարելավում և գնալ բանակցությունների ավելի բարենպաստ դիրքերից։

Երկրորդ փուլն ամբողջությամբ դա է կիրառում, և այդ փուլում էլ ոչինչ չի հաջողելու, ռեալ հաջողություններ չունենալու պատճառով, կարծես, անցել է այդ փուլերի համաձուլմամբ, որտեղ հիբրիդային պատերազմի օրենքներով փորձում են կեղծ լուրեր տարածելով հակառակորդ երկրի ներքաղաքական խժդժություններ առաջացնել, ճեղքեր առաջացնել և այլն։ Այդ առումով ցուցադրում են, որ իրենք հույսները դրել են նման խնդիրների վրա, ռազմական այլ լուծում չունեն։ Այդ պարագայում արդեն բանակցային գործընթացի մասնակցելը դառնում է կարևոր Ադրբեջանի համար, և երեսը պարզ պահելու համար որոշակի համաձայնություններ պետք է ունենալ։ Ես կարծում եմ՝ այն զանգերը, ինչ եղել է Ռուսաստանի նախագահի կողմից Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարներին, նաև պայմանավորվածություն, որոշակի սցենար է մշակվել բանակցության գնալու և երեսը պարզ պահելու առումով։ Այդ բանակցությունների հիմքը դրվում է հումանիտար մոտեցումը, մարդկային մոտեցումը՝ հանձին զոհված զինվորների և հանձինս գերիներ։

Ես 100 տոկոս համոզված եմ, որ քաղաքակիրթ աշխարհը և Ռուսաստանը էդ հանգամանքը փորձելու են օգտագործել՝ երկու կողմերին բանակցային սեղան բերելու, որովհետև խնդիրն այլ լուծում, քան բանակցայինն է, Ադրբեջանն էլ հասկացավ, որ չունի։ Ադրբեջանի նախագահն ինքն էլ խոստովանեց, որ այո՛, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում պետք է լուծվի, ինքը կուզենար, որ չլինեն կողմեր, որ հստակ կողմնապահություն ունենան, և կյանքում ինքն ասաց՝ պետք է այդ խմբում ներգրավված պետություններին համաձայն լինեն և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը։ Առաջին անգամ փորձեց օգտագործել այն թեզը, ինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է օգտագործում, իհարկե՝ ՀՀ վարչապետն ընդհանուր կոնտեքստում է ասում, որ լուծումը պետք է լինի ընդունելի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար։

-Ալիևը 20-ամյա կառավարումը կառուցել է հակահայկականության փաստարկի վրա, որ այո՛՝ ադրբեջանցինե՛ր, դուք ապրում եք բռնապետությունում, բայց չէ՞ որ մեկ օր մենք հետ ենք բերելու Արցախը։ Հիմա արդեն երկրորդ փորձն է, ու Արցախը շարունակում է մնալ հայկական, այդ միֆը ջարդվում է Հայկական բանակի ձեռքերով։ Ըստ Ձեզ՝ ներքաղաքական ի՞նչ պրոցեսներ են հնարավոր Ադրբեջանում։

-Երկու լիդերներն էլ՝ Էրդողանն ու Ալիևը, բռնապետի և սուլթանի տիտղոսի տակ են, երկուսն էլ ընկալվում են որպես սուլթաններ, որոնք անկառավարելի են, անկանխատեսելի են, որոնք սուտասան են, ամբողջ աշխարհն այդպես է ընկալում։ Չնայած, իրենք իրենց այդ անլրջությամբ, իրենց գժի տեղ դնելով իրենց խնդիրներն են փորձում լուծել տարբեր տեղեր։ Եվ աշխարհը իր համար դեռ սեղանին չի դրել ու քննարկի, թե ինչն է կարևոր իր համար՝ փողը, նավթը, գործընկերը, հակառակորդին ուրիշի ձեռքով խփելը, թե՞ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները։ Հիմա աշխարհն արդեն ուղիղ առերեսվում է դրա հետ։ Աշխարհը նաև ունի նախորդ դարի 40-50-ականների փորձը, երբ ինչ-որ մեկը ևս կար, որ նույն ճանապարհով էր գնում։ Ժամանակին աշխարհը չկանգնեցրեց և շատ ծանր գին վճարեց։ Աշխարհը սրա հետ պիտի հաշվի նստի։

Վերևում կանգնած քաղաքական գործիչները՝ Գերմանիա, Միացյալ Նահանգներ, արդեն հաշվարկների մեջ են, և փորձում են այս տարածաշրջանում ժամանակին խնդիրներ լուծել Թուրքիայի միջոցով, բայց հիմա այդ Թուրքիան դուրս է եկել իրենց վերահսկողությունից, և այս մարդիկ արդեն անկառավարելի են դառնում նաև այդ երկրների համար։ Որպես օրինակ՝ Միացյալ նահանգները Ինջիրլիքից հանում է իր բազաները և տանում է Հունաստան, որովհետև տեսավ՝ այս մարդը С-400-ներ է գնում և այլն, Ռուսաստանը հասկացավ, որ С-400-ները վաղն իր ինքնաթիռների վրա կարող են կրակել, հասկացավ, որ Թուրքիան ուզում է Կովկաս մտնել, ինչը ռուսական ազդեցության վերջն է, տեսան, որ Թուրքիան ուզում է ռազմական դաշինք կնքել ամբողջ թյուրքալեզու ժողովուրդների հետ, և այդ երկրները կարող են դուրս գալ ՀԱՊԿ-ից ու միանալ այդտեղ։ Այսինքն՝ Ռուսաստանն այստեղ ստիպված պիտի գնա ավելի չոր տեսակետներ ասելու, ինչը նաև այսօր Շոյգուն ասեց, որ անկախ պատերազմական վիճակից, խնդիրը լուծել է պետք։ Այսինքն՝ այս առումով թե՛ Իլհամ Ալիևը, թե՛ Էրդողանը վա բանկ են գնում, խաղաքարտին դրված է իրենց հետագա պաշտոնավարման հարցը, և իրենք փորձում են մաքսիմալ ջանքեր օգտագործելով որոշակի, թեկուզ՝ չնչին հաջողություն ունենալ, որից հետո նոր պատերազմը կանգնեցնել, որպեսզի արդարանալու խնդիր ունենան։ Էս պարագայում մենք էլ պետք է մաքսիմալ ջանք դնենք, որ այդ հաջողությունը չունենան։

-Սկսելով պատերազմ՝ Ալիևը մեղադրեց վարչապետ Փաշինյանին, որ նա իրեն ասել է տարածքներ չի տալու, իսկ, ըստ Ալիևի, ՀՀ նախորդ իշխանությունը կառուցողական էր։ Դուք արժանահավատ համարո՞ւմ եք այս տեղեկությունը։

-Ալիևն այդպես պետք է ասի, որովհետև հիբրիդային պատերազմ է, բայց որ Հայաստանի որոշակի շրջանակներից էլ նման բաներ են լսվում, դա շատ վատ է։ Ես հասկանում եմ, որ պատերազմի ժամանակ կարող են լինել փոքրաթիվ խմբեր, որոնց մոտ չարությունն այնքան է մեծացել, կորցրածը հետ բերելու ցանկությունն այնքան մեծ է, որ իրենց ներքին շրջանակներով կարող են նման բան տարածել։ Ես ժողովրդի միասնականության, միահամուռ ուժերով թշնամու դեմ կռվելու կողմնակիցն եմ։ Քանի խնդիրը քաղաքական լուծում չի ստացել, պատերազմը լինելու է, սա անվերջ է։ 2016 թվականին երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանը չէր, երկրի նախագահը Սերժ Սարգսյանն էր, բայց միևնույնն է՝ պատերազմը տեղի ունեցավ։  Ես Նիկոլ Փաշինյանի հետ մեծ ճանապարհ ունեմ անցած, ես ուզում եմ այն մարդիկ, որ այդ խոսակցություններից հետևություն են անում, լսեն ինձ և հավատան․ վստահաբար ասում եմ ձեզ՝ այսօրվա Նիկոլ Փաշինյանը նույն Փաշինյանն է, որ 2007 թվականից պայքարում է, անցել է բանտերով, որտեղ իր դեմ ուժ է կիրրառվել, երկու տարի փախուստի մեջ է եղել, ով ժողովրդին համախմբելու շանսը բաց չթողնելով՝ փշալարի վրա բարձրացավ իր կյանքը վտանգելով։ Նիկոլ Փաշինյանը չի փոխվել, նա նույն Նիկոլ Փաշինյանն է, ում հրապարակում տեսնելով՝ ցնծում էին, բան չի փոխվել։ Ոչինչ չի փոխվել նաև ընտանիքի մոտ։ Աննա Հակոբյանը շատ նեղ վիճակներով իր ամուսնու հետ ճանապարհ անցած մարդ է, և ուժեղ մարդ է պետք լինել՝ որդուն ասելու, որ հայրենիքից զոհվելուց ավելի վեհ բան չկա։ Այդ նույն Աշոտը ինքն է ցանկացել ծառայել Արցախում, ու էսօր էլ ինքը առաջինը գնաց։ Իրենց կարող եք մեղադրել ցանկացած ամեն ինչում, բայց որ իրենք փոխվել են, որ իրենք կարող են իրենց վստահողին, հայրենիքը դավաճանել, դա անհնարին է, դրանք սուտ բաներ են, դա թշնամու տեսակետ է, որը հիբրիդային պատերազմի ժամանակ փորձում են օգտագործել, չհավատա՛ք դրան, նման բան ասողների բերանին իջեք։ Ասեք՝ մեր խնդիրն այսօրվա իշխանության շուրջը համախմբվելն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան