«Արմենիա» ավիաընկերությունը չարտերային չվերթներ կիրականացնի դեպի Բեյրութ և ռուսական մի քանի քաղաքներ։ Ծրագրվող թռիչքների մասին տեղեկությունը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։ «Արմենիա ավիաընկերության ծրագրավորվող չարթերային չվերթները։ 27/07 Երևան- Կալուգա-Երևան 29/07 Երևան-Նովոսիբիրսկ-Երևան 30/07 Երևան-Վորոնեժ-Երևան 30/07 Երևան-Մինվոդի -Երևան 03/08 Երևան-Բեյրութ -Երևան»։

