Բժիշկներին հաջողվել է կայունացնել քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի վիճակը: Այս մասին լրագրողներին ասել է Օմսկի շտապօգնության թիվ 1 հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն, գրում է ՏԱՍՍ-ը: Անատոլի Կալինիչենկոն նշել է, որ դաշնային կենտրոնների և երկրի առաջատար մասնագետների հետ իրականացնում են հեռահար բժշկական խորհրդատվություններ և քննարկում Նավալնիի առողջական վիճակը: «Բոլոր ախտորոշիչ միջոցառումներն իրականացվել են ճիշտ …

