Այսօր Կառավարության նիստում հաստատվեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված 2 մլն ԱՄՆ դոլար գումարի դրամաշնորհային համաձայնագիրը։ Գումարն ամբողջությամբ փոխանցվելու է Առողջապահության նախարարությանը: Նախագիծը ներկայացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Վերջինս նշեց, որ նախարարությունը գումարը կնպատակաուղղի նոր կորոնավիրուսային վարակի շրջանակներում համապատասխան բժշկական պարագաների և սարքերի ձեռքբերմանը` COVID-19-ի դեմ պայքարում բնակչության բուժօգնությունն ու սպասարկումը հավուր …

