Կոչ ենք անում մեզ բոլորիս` ցուցաբերել պատասխանատու վարքագիծ և վիրուսից մաքրել Հայաստանը. ՀԿ-ների հայտարարությունը

Լուրեր

12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարություն են տարածել՝ կապված երկրում մոլեգնած կորոնավիրուսի հետ: Հայտարարությունում ասվում է.

Սիրելի՜ հայրենակիցներ,

Մեր երկրի առջև ծառացած այս բարդ ժամանակաշրջանում, երբ ծանրագույն աղետները, պատերազմը և համավարակը մարտահրավեր են նետել, յուրաքանչյուր ոք պարտավոր է իր ներդրումն ունենալ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի ագրեսիայի հետևանքով
սպառնալիքները չեզոքացնելու և ագրեսորին պարտության մատնելու գործին:

Եվ թեպետ բոլորս չենք կարող կռվել մարտի դաշտում, բոլորս ենք ի զորու մարտի բռնվել վիրուսի հետ և պաշտպանել մեր զինվորներին և բժիշկներին, որպեսզի նրանք զբաղվեն իրենց պարտականությունների կատարմամբ:

Մեծ ջանք չի պահանջվում դիմակ կրելու և կանխարգելման մյուս միջոցները կիրառելու համար, սակայն այդ պարզ և տարրական միջոցը պաշտպանում է ոչ միայն մեզ և մեր ընտանիքները, այլ նաև՝ մեր պետությունը: Լոկ այն փաստի գիտակցումը, որ մեր կողմից
այս հարցի երկրորդային պլան մղմամբ նպաստում ենք, որպեսզի վիրուսը հասնի մեր այն զինվորներին, ովքեր իրենց կյանքն են վտանգում հանուն մեզ, բավարար է, որպեսզի ոչ միայն կրենք դիմակ, այլ նաև՝ ջատագովենք դիմակ կրելը:

Անգամ եթե չեք հավատում, որ վիրուսը գոյություն ունի, կամ եթե կարծում եք, որ դիմակը վտանգավոր է Ձեր առողջության համար, կարծում ենք՝ կհամաձայնեք, որ պարտավոր եք կրել դիմակ՝ պաշտպանելու համար նրանց, ովքեր շատ ավելի մեծ վնասի և վտանգի
պայմաններում են այսօր:

Կոչ ենք անում մեզ բոլորիս` ցուցաբերել պատասխանատու վարքագիծ և վիրուսից մաքրել Հայաստանը, որպեսզի մեր զինվորները և բժիշկները կարողանան անել իրենց գործը՝ առանց լրացուցիչ ռիսկի և վնասների, և որպեսզի մեր ռեսուրսները խնայվեն՝ հանուն մեր
սահմանների ամրության և պաշտպանության:

Կոչ ենք անում պատասխանատու պետական մարմիններին և գերատեսչություններին, մասնավորապես ՀՀ Ոստիկանությանը՝ առավել խստություն ցուցաբերել համավարակի կանոնների պահպանումն ապահովելու տեսակետից։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Հանրային լրագրության ակումբ
«Ազդեցիկ Քաղաքացի» ՀԿ-ն
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ
Երիտասարդները հանուն փոփոխության քաղաքացիական հասարակության
զարգացման ՀԿ
Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ
«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ
«Կրթության Ասպարեզ» ՀԿ
Երիտասարդական ավանգարդ ՀԿ
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿ
Սպիտակի Հելսինկյան խումբ իրավապաշտպան ՀԿ
Վստահություն առողջապահական ՀԿ
Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ

Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամ
«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ
«Լոռե էկո-ակումբ» ՀԿ
«Տաթևիկ» ՀԿ
«Սինեմարթ» ԵՀԿ