Ես պաշտոնանկ չեմ լինելու. Բադասյանն անդրադարձավ Քյարամյանի հետ իր հարաբերություներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Որևէ ինֆորմացիա չունեմ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու վերաբերյալ որոշմանը՝ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Հարցին, թե ռուսական կողմից իր պաշտոնանկության պահանջ արդյո՞ք չի եղել, Ռուստամ Բադասյանը պատասխանեց․ «Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, ես խնդրում եմ այդ սադրանքներին չտրվել։ Իմ պաշտոնանկության մասին լուրերը, բնականաբար, հերյուրանք են»։

«Կարծում եմ՝ այն ուժերը, որոնք ստեղծեցին միֆը, ես, իհարկե, չեմ ուզում, որ իմ ասածը որևէ հասարակական կազմակերպություն իր հասցեին քննադատություն ընդունի, այսինքն՝ եթե ես հիմա իրենց ասեմ՝ «սորոսականը» ո՞վ ա, խնդրում եմ դա չընկալել, որ ես այդ ՀԿ-ին եմ վիրավորում կամ նրա աշխատակիցներին։ Բոլոր այն տականքները, որոնք այդ տեղեկությունները տարածել են, որոնք մի հատ փաստ այսօր չեն հրապարակել, որ ես որևէ ՀԿ-ի հետ կապ եմ ունեցել կամ որևէ դեպքում դրամաշնորհ եմ ստացել, կամ դրամաշնորհ ստացածի հետ եմ որևէ կապ ունեցել, և ստեղծեցին այն միֆը, որը նաև օտարերկրյա լրատվամիջոցները վերցրեցին ու սկսեցին շարունակել, հենց այդ մարդիկ հասարակությանը շատ լուրջ պատասխան տալու խնդիր են ունենալու, որովհետև իրենց ստեղծած միֆն օգտագործեցին թշնամական ուժեր, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահը»,- ասաց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում: