Ադրբեջան տեղափոխված զինյալները դժգոհում են ցածր աշխատավարձերից ու բարձր մահացություններից

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Topcor.ru-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ծավալվող ռազմական իրադարձությունների մասին հերթական հրապարակման մեջ անդրադարձել է Ադրբեջանում սիրիացի վարձկանների թեմային։

Հրապարակման մեջ նշվում է, որ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արձանագրվել են Սիրիայից և այլ երկրներից ժամանած զինյալներ։

«Ինձ դժվար է դատել ԼՂ հակամարտության գոտի զինյալների տեղափոխման ու կազմակերպման ծավալների մասին։ Իհարկե, սա չի բխում կողմերի հարաբերությունների կարգավորումից և որոշակի մարտահրավեր է կազմակերպությանը»,- ասել է Զասը։

«Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի ԱԺ-ն հոկտեմբերի 1-ին պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակից զրկելու համար։ Երևանը հայտարարում է, որ սա կապված է այն հանգամանքի հետ, որ Քաբուլն աջակցում է ընդդեմ Լեռնաին Ղարաբաղի Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ ագրեսիային»,- գրում է topcor.ru-ն։

Աղբյուրի համաձայն՝ իրենց հերթին Ադրբեջան տեղափոխված զինյալները բողոքում են ցածր աշխատավարձից ու ղարաբաղյան ճակատում մահացութունների բարձր թվից։

Հոնկոնգյան Asia Times-ին հայտնի է դարձել, որ Անկարան սկսել է Սիրիայից զինյալների ներգրավումը մինչև, այսպես կոչված, Բաքվի «հակագրոհի» մեկնարկը։ Զինյալները պատմել են, որ Լիբիայում իրենց ավելի շատ էին վճարում։ Սիրիայի հյուսիսում թուրքամետ խմբավորումներում Ադրբեջանին «օգնել ցանկացողների» գրանցումը սկսվել է դեռևս սեպտեմբերի 6-ին։ Օրինակ՝ Հոմսից 20-ամյա Խալեդը վարձվել է «Մալիք Շահ» ջոկատի կողմից՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների մեկնարկից երկու շաբաթ առաջ։ Սեպտեմբերի 14-ին 25 զինյալներով ավտոբուսը Սիրիայից տեղափոխվել է թուրքական Քիլիս քաղաք։ Այստեղ նրանք բուժզննում են անցել, այնուհետև երկու խմբի բաժանվել․ առաջինն ավտոմեքենայով ուղևորվել է Ղազիանթեպ, իսկ երկրորդը՝ ինքնաթիռով Ստամբուլից Բաքու։

«Ես ցանկանում էի գնալ Լիբիա, սակայն հրամանատարն ինձ ասաց, որ հավաքագրումը դադարեցված է, և ես կարող եմ մեկնել Ադրբեջան։ Խոստացել էին վճարել ամսական 1․500 դոլար։ Սա 500 դոլարով պակաս է, քան Լիբիայում։ Հրամանատարը բացատրել է, որ Ադրբեջանում ավելի քիչ կվճարվի, քանի որ այս պատերազմը պետք չէ Քաթարին»,- բացատրել է Խալեդը։

Բացի այդ, Խալեդին խոստացել են, որ եթե զոհվի, իր ընտանիքի կվճարեն 100․000 դոլար, իսկ եթե վիրավորվի, կվճարեն 7․000 դոլար։  Ընդ որում, որոշ զոհվածների հարազատներ հրաժարվել են խոսել պարբերականի հետ՝ վախենալով զրկվել փոխհատուցումից։

Տաթև Ֆռանգյան