Ալիևը պատասխան է տալու իր ստերի համար․ Ադրբեջանի ժողովրդին մեծ հիաթափություն է սպասում․ Անուշ Բեղլոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
18.09.2026 | 22:25
Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները
18.09.2026 | 22:11
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.09.2026 | 21:48
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
18.09.2026 | 21:30
Իլհամ Ալիևն իր ընտանիքին պատկանող հերթական բիզնես օբյեկտն է բացել
18.09.2026 | 21:14
Բաքուն արձագանքել է Փարիզի՝ Ադրբեջան ուղևորությունների վերաբերյալ նախազգուշացմանը
18.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ադրբեջանը հարված է հասցնում խաղաղության պրոցեսին․ պատերազմի սպառնալի՞ք, թե ավելին ստանալու քայլ
18.09.2026 | 20:50
Հեռախոսներ, նոթբուքեր ու 190 մլն դրամի վնաս․ ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային ներմուծման սխեմա
18.09.2026 | 20:39
Գերագույն հոգևորդ խորհուրդը դատապարտելի է համարել իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը
18.09.2026 | 20:28
ՀՀ նախագահը և Իշխան Զաքարյանը քննարկել են 2028-ի համահայկական խաղերին ընդառաջ կատարված աշխատանքները
18.09.2026 | 20:15
Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանի հետ

– Տիկի՛ն Բեղլոյան, այսօր Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները խորհրդակցություններ են անցկացնում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներին հրավիրել Մոսկվա։ Այս բանակցությունների օրակարգը ո՞րն է։

– Ինչպես հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակը՝ այս բանակցությունները վարվելու են բացառապես հումանիտար հրադադարի, դիակների, գերիների փոխանակման հարցերի շուրջ։

– ՌԴ նախագահ Վալդիրմիր Պուտինը, որ խոսել էր երկու երկրների ղեկավարների հետ, կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները՝ զոհերի մարմինների ու գերիների փոխանակման նպատակով։ Ինչ եք կարծում՝ կողմերը կբավարարվե՞ն միայն այս օրակարգով, թե՞ կարող է խոսք գնալ ընդհանրապես կրակը դադարեցնելու մասին։

– Դա մենք կտեսնենք հետագա զարգացումներից, ինչպես նաև հետագայում կարելի է հետևություններ անել՝ դիտարկելով, թե ինչպես կպահպանվի այդ հրադադարը։ Այս պահին մենք չենք տեսնում դեռևս լիակատար հրադադար, և Պաշտպանության նախարարության կողմից պարբերաբար ստանում ենք տեղեկություն, որ ադրբեջանական կողմը շարունակում է կրակը հայկական դիրքերի ուղղությամբ։ Այնպես որ՝ այս պահին, կարծում եմ, բանակցությունները կսահմանափակվեն այդ օրակարգով։ Բազմաթիվ անգամ մեր կողմը հայտնել է, որպեսզի այլ բանակցություններ լինեն՝ ավելի շոշափելի և էական հարցերի շուրջ, մեզ համար պարտադիր է առաջին հերթին Ադրբեջանի կողմից առհասարակ հարձակման և հայատյաց հռետորաբանության դադարեցումը, ինչպես նաև արտասահմանյան ահաբեկիչ խմբավորումներին այդ շրջանից հեռացնելը, ինչը մեզ համար սկզբունքային է։ Որևէ էական կարգավորման վերաբերող կամ այլ բանակցություններ հայկական կողմը չի պատկերացնում և չի պատրաստվում վարել։

– Ադրբեջանի նախագահը, կարծես, իր իսկ խոսքերի գերին դարձած լինի՝ խոստումներ է տվել իր ժողովրդին, որոնցից գլխավորն Արցախն ազատելն է հայերից և Ադրբեջանի կազմ մտցնելը։ Այսպիսի կոշտ հայտարարություններ երբ արվում են պատերազմի փուլում, արդյո՞ք հեշտ կլինի Ալիևի համար հրաժարվել այդ հրապարակային պահանջներից։

– Շատ լավ հասկանում եմ Ձեր հարցի ենթատեքստը։ Այո՛, Ալիևը, որպես երկրի ղեկավար, կորցնում է իր լեգիտիմությունը՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում։ Մենք ապրում ենք արբանյակային հետախուզության և դիտարկումների աշխարհում, և այդ արբանյակային դիտարկումները հասանելի կլինեն նաև Ադրբեջանի հանրությանը, հիմա հասանելի են ամբողջ աշխարհին։ Արձանագրվում են արբանյակային լուսանկարների կողմից շատ փաստեր և ցույց են տրվում։ Գոյություն ունեցած փաստերն ի հայտ են գալիս և Ադրբեջանի ժողովրդին սպասվում է շատ ուժեղ հիասթափություն, և ցանկացած քարոզչական հայտարարություն, ցանկացած սուտ, որ Ադրբեջանի նախագահը հասցրել է իր ժողովրդին հրամցնել, ինքը, փաստորեն, պատասխան է տալու այդ ցանկացած հայտարարության և ստի համար։

Ներքին լեգիտիմության տեսանկյունից, կարծում եմ, չափազանց խոցելի է դառնում Ալիևի ռեժիմը։ Էլ չասեմ արտաքին աշխարհի աչքի առաջ, որովհետև Ադրբեջանի սուբյեկտայնությունը՝ որպես երկրի, կասկածի տակ է դրվում։ Մի քանի օր շարունակ Ադրբեջանը շփվել է արտաքին աշխարհի հետ Թուրքիայի միջոցով՝ նախագահ Էրդողանն էր պատասխանում միջազգային հանրության կոչերին, որոնք ուղղված էին Հայաստանին և Ադրբեջանին կամ Արցախին և Ադրբեջանին։ Դա նշանակում է, որ նաև որպես միջազգային սուբյեկտ Ադրբեջանի նախագահն ու Ադրբեջան երկիրը պետք է ընկալվեն որպես Թուրքիայի սատելիտ կամ նրա հովանու տակ գտնվող մի տարածք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան