Վարդենիսում խոցված ԱԹՍ-ները եղել են հետախուզական: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արծրուն Հովհաննիսյանը, ապա ավելացրեց. «Բայց ՊՆ-ն պաշտոնապես չի ներկայացրել տարատեսակները: Կա մի հետաքրքիր բան՝ ԱԹՍ-ների մեջ կան հետախուզահարվածային ԱԹՍ-ներ: Հաճախ տարանջատելը շատ դժվար է, այնպես որ տարանջատումները պայմանական են»: Ինչ վերաբերում է Նախիջևանին, ապա Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ սահմանի նախիջևանյան հատվածում իրավիճակը համեմատաբար …

