ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ից 20-ը 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերում անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ։ «Զորամիավորման հրամանատարի տեղակալների, ծառայությունների պետերի գլխավորությամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր և մեկնել զորամասեր: Ստուգվել է ստորաբաժանումների փոխգործակցությունը, զինծառայողների պատրաստվածությունն ու մարտական պատրաստականությունը։ Վերադաս հրամանատարությունը նշել է թերությունները, տրվել են դրանք շտկելու համապատասխան հրահանգներ»,- ասված է հաղորդագրությունում:

