Հայտարարվում է հրադադար՝ հոկտեմբերի 10-ի ժամը 12։00-ից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների արդյունքում հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Հայտարարությունում, որը բանակցություններից հետո ընթերցեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մասնավորապես, նշվում է․

«Ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համաձայնություններին համապատասխան՝ կողմերը համաձայնության են եկել հետևյալ քայլերի հարցում․

  1. Հայտարարվում է հրադադար 2020թ․ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից՝ մարդասիրական նպատակներով՝ գերիների և պահվող այլ անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան։
  2. Հրադադարի ռեժիմի կոնկրետ չափանիշները կհամաձայնեցվեն լրացուցիչ։
  3. Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա, սկսում են սուբստանտիվ բանակցություններ՝ շուտափույթ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով։
  4. Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»։