Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը Իսրայելին մեղադրել է երկրի ինքնիշխանությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը խախտելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Վարչապետն այս հայտարարությունն արել է այսօր՝ Լիբանանի պաշտպանության բարձրագույն խորհրդի նիստում: «Իսրայելը վտանգավոր ռազմական էսկալացիայի միջոցով հերթական անգամ անտեսեց Լիբանանի ինքնիշխանությունը և խախտեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը, որով 2006 թվականի հակամարտությունից …

