ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է ուսումնարաններում և քոլեջներում ընդունելության պատկերը։ «Ուսումնարանների և քոլեջների դիմորդների համար: Այս պահին արդեն գրանցվել է շուրջ 8000 դիմորդ: Մասնագիտության ընտրությունը գիտակցված որոշում է, ճիշտ կողմնորոշվելը՝ քայլ դեպի ներդաշնակ ապագա։ Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ դիմում-հայտ կարող եք ներկայացնել dimord.emis.am կայքի միջոցով»,- գրել է նախարարը։

