Կոչ ենք անում չսահմանափակվել միայն դատապարտող կոչերով և ձեռնարկել հրատապ միջոցներ Արցախում հումանիտար աղետը կանխելու նպատակով. Նաիրա Զոհրաբյանը՝ Շոմբի Շարփին

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և ՄԻՊՀՀ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը բաց նամակով դիմել են ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին.
ԲԱՑ ՆԱՄԱԿՈՎ ԴԻՄԵԼ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱԿ-Ի ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՇՈՄԲԻ ՇԱՐՓԻՆ ՀՍՏԱԿ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼՈւ ՆՊԱՏԱԿՈՎ
Հարգարժան պարոն Շարփ,
Սույն թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը օդային և հրթիռային լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ անխնա գնդակոծելով խաղաղ բնակչությանը, խաղաղ բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Պատերազմի մեկնարկից առ այսօր Ադրբեջանի գործողությունները իրականացվել են Մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով։ Թուրքիայի միջնորդությամբ Սիրիայից և Լիբիայից ներգրավված վարձկան ահաբեկիչների միջոցով (նրանց ներգրավվածությունն ապացուցված է մամուլի, միջազգային կառույցների և մի քանի պետությունների կողմից) տեղի են ունենում պատերազմական հանցագործություններ ընդդեմ խաղաղ քաղաքացիական բնակչության։
Փաստելով, որ
-Ադրբեջանի նախաձեռնած ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումները դիտավորությամբ թիրախավորում են խաղաղ բնակչությանը՝ կանանց, երեխաներին, տարեցներին,
-նպատակային հարվածներ են հասցվում քաղաքացիական օբյեկտներին և ենթակառուցվածքներին՝ դպրոցներին, մանկապարտեզներին, բազմաբնակարան շենքերին, հիվանդանոցներին,
-թիրախավորվում են քաղաքացիական տրանսպորտային միջոցները,
-խաղաղ բնակչության դեմ հարձակումները ուղղորդվում են էթնիկ ատելության խոսքով,
-քաղաքացիական բնակչությանը թիրախավորելիս կիրառվում են միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ (առավել հաճախ՝ կասետային մարտագլխիկներով),
-Էթնիկ և կրոնական ատելությամբ թիրախավորվում են մշակութային և հոգևոր ժառանգությունը, մասնավորապես՝ Շուշիի Սբ․ Ղազանչեցոց եկեղեցին, որտեղ գտնվել են կանայք և երեխաներ։
Արձանագրելով, որ
-այս գործողությունների հետևանքով գրանցվել են քաղաքացիական զոհեր ոչ միայն Արցախում այլ նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս շրջանում,
-ագրեսիայի զոհ են դարձել նաև երեխաներ (զոհված և վիրավորված), տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձ (դիվերսիոն խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն),
-իրենց մասնագիտական աշխատանքը կատարելիս հարձակման են ենթարկվել լրագրողական «PRESS» տարբերանշանով և արտահագուստով դեպքերը լուսաբանող լրագրողներ և օպերատորներ (Le Monde պարբերականի 2 լրագրող, 24News.am լրագրող, Armenia TV օպերատորը): Հատուկ թիրախավորվել է նաև նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցը,
-Ադրբեջանը կոպտորեն խախտում է Մոսկվայում հաստատված հրադադարը և շարունակում անպատիժ կրակ բացել Արցախի խաղաղ քաղաքների և գյուղերի վրա՝ պատճառելով մարդկային և նյութական բազմաթիվ կորուստներ,
Համոզմունք հայտնելով, որ
-Մարդու հիմնարար իրավունքները ունիվերսալ սկզբունքներ են, որոնք չեն կարող սահմանափակվել միայն միջազգայնորեն ճանաչված սուբյեկտների սահմաններով,
-Մարդու իրրավունքների պաշտպանությունը պետք է իրագործել առանց նախապայմանների և խտրականության,
Կոչ ենք անում
Որպես ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, օբյեկտիվ գնահատել իրողությունները, չսահմանափակվել միայն դատապարտող կոչերով և ձեռնարկել հրատապ միջոցներ Արցախում հումանիտար աղետը կանխելու նպատակով։
Հարգանքով՝
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան
ՄԻՊՀՀ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյան