Վարդան Բիչախչյանն «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում իր առաջին հարցազրույցն է տվել ակումբի մամուլի ծառայությանը։ 42-ամյա մասնագետը խոսել է ընթացիկ աշխատանքների, իր տպավորությունների ու մրցաշրջանից ակնկալիքների մասին: – Պարոն Բիչախչյան, բարի գալուստ «Արարատ»: Ի՞նչ մտքերով եք եկել այս ակումբ և ի՞նչ եք պատրատվում տալ թիմին: – Մտքերը միայն դրական են: Եկել ենք, որպեսզի կարողանանք լավ աշխատանք …

