Քաբուլում մահափորձ է իրականացվել Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլա Սալեհի դեմ։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով TOLO News-ը։ Պաշտոնյայի ավտոշարասյան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել, մի քանի վիրավոր կա։ Ինքը՝ Սալեհը, չի տուժել։ «Աֆղանստանի թշնամիներն այսօր ևս մեկ անգամ փորձեցին վնաս հասցնել Սալեհին, բայց նրանց չհաջողվեց իրականացնել իրենց ծրագիրը։ Սալեհը չի տուժել»,- …

