Այսօր ավագանու նիստում Երևանի փոխքաղաքապետ նշանակված Սերգեյ Ներսեսյանը, ներկայացրելով իր կենսագրությունը, նշեց, որ եղել է նաև պատգամավորի օգնական: Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը, դիմելով նորանշանակ փոխքաղաքապետին, ասաց, որ չի ճանաչում այն պատգամավորին, որի օգնականն է եղել Ներսեսյանը: Սերգեյ Ներսեսյանն արձագանքեց. «Ես չեմ գրել, թե որ պատգամավորի օգնականն եմ եղել, բայց դա ընդհանրապես աշխատանքի, …

