Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի առաջին նիստում քննարկվում են Երևանի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկման վարչության պետ Հովիկ Սաֆարյանի խոսքով՝ շրջածախ առևտուր պետք է իրականացվի բացառապես ձեռքից՝ վաճառվող ապրանքները չդնելով գետնին: «Վաճառքի կամ ցուցադրության համար չեն կարող օգտագործվել գետնին …

