Եթե հարձակում եղավ Հայաստանի վրա, կդիմենք ՀԱՊԿ-ին, կրակոցները որպես ագրեսիա որակելը՝ վաղ է. Շավարշ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
Բոլորը

Տարբեր արձագանքներ կան։ Շատ էական է հստակությունը դիրքորոշման մեջ։ Շատ տեղեր կան, որ մենք բավարարված չենք։ Չի կարելի Արցախի Հանրապետությունը դիտարկել որպես տարածք, քանի որ ճանաչված չի, որտեղ մարդիկ չեն կարող օգտվել տարրական մարդկային իրավունքներից։ Չի կարելի տարբերակել մարդկանց, կախված նրանից՝ որ սուբյեկտում են բնակվում։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես կգնահատի միջազգային կառույցների արձագանքը:

Քոչարյանի խոսքով՝ 90-ականներին Հայաստանում վիճակն ավելի ծանր էր: «Եթե մենք դիտարկում էինք՝ աշխարհն ինչու է լռում, իրականում, անկախ ամեն ինչից, մենք դրանից հետո մեծ պատվով դուրս եկանք։ Մենք գտնվում ենք պատերազմի մեջ և խնդիրը միջազգային կազմակերպությունների արձագանքը և այլն, ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում։ Ամեն օրը հայկական կողմի համար ցավալի է, որովհետև կյանքեր ենք կորցնում: Եթե խոսքը քո անվտանգության պաշտպանության մասին է, առաջին հերթին դա քո պարտքն է։ Նա ով հույսը դնում է, որ օտարը կգա ու կօգնի՝ դատապարված է։ Ավելին, Թուրքիայի բացահայտ երևալը խոսում է այն մասին, որ խոսքը վերաբերում է ոչ միայն պատերազմում պարտություն կրել-չկրելուն, այլ հնարավոր ցեղասպանությանը»,- ասաց Շավարշ Քոչարյանը՝ ընդգծելով նաև, որ պատերազմի դաշտում հաղթանակն անհամեմատ լայն հնարավորություններ է տալիս դիվանագետներին:

Հարցին,թե ինչու Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին՝ Քոչարյանը պատասխանեց. «Եթե հարձակում եղավ Հայաստանի վրա, կդիմենք ՀԱՊԿ-ին, կրակոցները որպես ագրեսիա որակելը դեռ վաղ է»:

Մանրամասները՝ տեսանյութում: