ԵԽ պատգամավորն առաջարկել է չեղարկել ՀՀ քաղաքացիների համար վիզային ռեժիմը, իսկ ադրբեջանցիների համար նոր սահմանափակումներ մտցնել

Լուրեր

04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունաստանից Եվրախորհրդարանի պատգամավոր Եվա Քաիլին դիմել է Եվրամիությանը՝ առաջարկելով չեղարկել դիվանագիտական անձնագրեր ունեցող ադրբեջանցիների համար շենգեն վիզաները, ինչպես նաև վիզաների նոր սահմանափակումներ սահմանել ադրբեջանցիների նկատմամբ։

Եվրախորհրդարանի պատգամավորը նշել է, որ սա պետք է լինի Ադրբեջանի կողմից Արցախում բնակվող հայերի իրավունքների բացահայտ ոտնահարման հետևանք, գրում է Greek City Times-ը։

Միևնույն ժամանակ նա կոչ է արել գնահատել ԵՄ անվտանգությունը, քանի որ Ադրբեջանը փորձում է ներխուժել Արցախ, ինչի հետևանքով հնարավոր է մեծանան հակամարտության գոտուց ԵՄ ապօրինի ներգաղթյալների հոսքը։

Նա խնդրել է հանձնաժողովին լիարժեք հաշվետվություն ներկայացնել Եվրախորհրդարանին։

Քաիլին նաև կոչ է արել գործնական աջակցություն ցույց տալ Հայաստանին ՝ սկսելով ՀՀ քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման շուրջ երկխոսություն, քանի որ Հայաստանը կանգնած է Թուրքիայի աջակցությամբ լայնամասշտաբ պատերազմի վտանգի շեմին։

«Պարոն Ալիևը անարդար պատերազմ է վարում Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ՝ խախտելով 1994 թվականին կնքած զինադադարի մասին համաձայնագիրն ու արհամարհելով միջազգային հանրության երկխոսության կոչերը։ ԵՄ-ն պետք է վճռականորեն ցույց տա, որ մեր հարևանությամբ նման բացահայտ ռազմական հարձակումները չեն կարող հանդուրժվել՝ առանց գործնական հետևանքների»,- ասել Եվրախորհրդարանի պատգամավորը։

Տաթև Ֆռանգյան