Համացանցում վաճառքի են հանվել Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին առցանց մասնակցելու համար գրանցված օգտատերերի անձնական տվյալները։ Ընդհանուր առմամբ, ներառված է 1․1 միլիոն տող տվյալ։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով «Կոմերսանտ» պարբերականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ տվյալների բազայում յուրաքանչյուր տող գնահատվում է 1 դոլար՝ մեծածախ և 1․5 դոլար՝ մանրածախ վաճառքի դեպքում։ Բացի այդ, վաճառողը երաշխավորում …

