Համացանցում հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցիալական ցանցերի կեղծ էջեր, որոնք ապատեղեկատվություն են տարածում. ԱԱԾ

Լուրեր

12.11.2026 | 13:55
Լևոն Քոչարյանի օգնականը դատի է տվել Ազգային ժողովի աշխատակազմին․ պահանջում է թույլատրել իր մուտքը խորհրդարան
12.11.2026 | 13:48
Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է UFC նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:40
Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:36
«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
Բոլորը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում համացանցում հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցիալական ցանցերի կեղծ էջեր (օրինակ՝ lurer.live և համանման այլ տեղեկատվական հարթակներ, բազմաթիվ կեղծ օգտահաշիվներ): Վերջիններս, հատկապես այս օրերին, տարածում են ակնհայտ ապատեղեկատվություններ՝ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ փոխկապակցված անձանց, ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Քյարամյանի, ինչպես նաև ներքաղաքական և արտաքին քաղաքական բազմաթիվ երևույթների վերաբերյալ, որոնք ստահոդ լինելուց բացի՝ իրենց մեջ պարունակում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը վնասող զգալի տարրեր ու բաղադրիչներ:

«Նախնական ուսումնասիրություններից պարզվում է, որ հիշյալ կայքերում և տեղեկատվական հարթակներում առկա են տարբեր ուղղվածություն ունեցող հետքեր, որոնց ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ:

Այս ամենով հանդերձ մեր հանրությանը կոչ ենք անում տուրք չտալ նմանատիպ տեղեկություններին, չտարածել այդօրինակ կայքերում ու տարբեր հարթակներում առկա կեղծ տեղեկատվությունը, ինչպես նաև բացառապես օգտվել պաշտոնական լրահոսից»,- ասված է ԱԱԾ-ի հաղորդագրությունում: