Մենք պետք է միջազգային կազմակերպությունների վրա ճնշումը մեծացնենք. Լուսինե Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Միջազգային կառույցները, որոնք կոչված են պաշտպանելու համամարդկային արժեքները, մարդու իրավունքները, այս պահին հայտարարություններից բացի՝ ոչինչ չեն անում: «Հումանիտար աղետ․արցախցիների կրթության իրավունքի ոտնահարումը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ, ազգագրագետ Լուսինե Խառատյանը:

«Միջազգային կառույցները չեն փորձում հանդես գալ իրենց կողմից իսկ հռչակված իրավունքների պաշտպանությամբ և գործուն քայլեր չեն ձեռնարկում… Հայաստանի ՀԿ-ների և հանրության ճնշման արդյունքում «Յունիսեֆի» հայաստանյան գրասենյակն ընդամենը զգուշավոր հայտարարարություն տարածեց և ոչ ավելին: Չենք տեսնում ցանկություն գործուն մեխանիզմներով ներգրավվելու այս խնդրում:

Մենք արդեն դասեր ենք քաղել, հասկացել ենք, որ միջազգային կառույցներն այս պահին ոչինչ չեն անում, բայց չպետք է թևաթափ լինենք, այլ պետք է շարունակենք շատ ավելի ուժեղ ճնշում գործադրել և ստիպել, որ միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցիչները գնան և տեղում ծանոթանան խնդիրներին, փաստագրեն, մոնիթորինգ իրականացնեն, կատարեն իրենց պարտավորությունները և տեր կանգնեն իրենց իսկ հռչակած արժեքներին»,- նշեց Խառատյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: