Ռուսաստանում 20 ահաբեկիչ է չեզոքացվել

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Կարաչաևո-Չերկեսիայում ու Դաղստանում բացահայտել են «Աթ-Թաքֆիր Վալ-Հիջրա» միջազգային ահաբեկչական խմբավորման երկու բջիջ, որոնք կոչ են արել մերժել աշխարհիկ իշխանություններին և խալիֆայություն կառուցել, հայտնել են ՌԴ հատուկ ծառայությունները, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Կարաչաևո-Չերկեսիայի Մալոկարաչաևսկի շրջանում և Դաղստանի Մախաչկալա, Կասպիյսկ և Իզբերբաշ քաղաքներում բացահայտվել է «Աթ-Թաքֆիր Վալ-Հիջրա» միջազգային ծայրահեղական կրոնական կազմակերպության ավելի քան 20 հոգուց բաղկացած երկու բջիջների գործունեությունը»,- ասվում է տարածված հայտարարության մեջ:

ԱԴԾ-ից հայտնում են, որ «թաքֆիրիտները» քարոզել են արմատական ​​գաղափարախոսություն և հավաքագրել են կողմնակիցների:

«Նրանք հավատացյալներին կոչ են արել մերժել աշխարհիկ օրենքներն և քաղաքացիական հասարակության ինստիտուտները, ինչպես նաև կոչ են արել  Հյուսիսային Կովկասի տարածքում Իսլամական պետություն-խալիֆայություն ստեղծել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Իսլամիստներից առգրավել են երեք նռնակ, երեք ատրճանակ՝ տարբեր տրամաչափի պարկուճներով, սառը զենք, ինչպես նաև մեծաքանակ ծայրահեղական գրականություն:

Տաթև Ֆռանգյան