Իրանը սերտ ու լուրջ կապի մեջ է ԼՂ հակամարտության կողմերի հետ․ Քազեմ Ջալալի

Լուրեր

25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 21:42
Միրզոյանն ու Հունգարիայի փոխվարչապետը հանդիպում են ունեցել
25.09.2026 | 21:26
Հռոմի պապը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում քննադատել է ԱԲ-ն
25.09.2026 | 21:13
1997-ից պաշտոնավարող համայնքապետ՝ Լերմոնտովոյում, նախկինում ձերբակալված ղեկավար՝ Արզնիում․ այս կիրակի ազգային փոքրամասնությունների համայնքներում ընտրություններ են
25.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Պաշտպանվա՞ծ է ՀՀ-ն ռազմական հարձակումից․ անվտանգային համակարգը՝ 44-օրյայից 6 տարի անց
25.09.2026 | 20:43
Վարդաշենում վթարից հետո կկառուցվի ժամանակակից նոր ենթակայան
25.09.2026 | 20:25
Պետդումայի ընտրություններում Պուտինի կուսակցությունը Երևանում 3-րդ տեղում է, մինչդեռ Բաքվում հաղթել է
Բոլորը

Թեհրանն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքին ու չի հանդուրժի իր սահմաններին կամ իր տարածքում ագրեսիա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Մեր երկրի սահմանամերձ շրջաններում ակտիվությունը լրջորեն ու ուշադրությամբ հսկվում է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից, և անընդունելի համարելով տարածաշրջանում հակամարտող կողմերից որևէ մեկի ագրեսիան մեր երկրի տարածքում՝ լրջորեն նախազգուշացնում ենք նրանց անհրաժեշտ նախազգուշական միջոցառումների մասին»,- ասել է Ջալալին։

Դեսպանն ընդգծել է, որ Իրանը «սերտ ու լուրջ կապի մեջ է կողմերի հետ»։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի կերպ չի հանդուրժի իր սահմաններին և իր տարածքում ագրեսիան: Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մենք երկու կողմերին էլ հայտարարել ենք, որ յուրաքանչյուր ոք, ով չի հետևի այս սկզբունքին, ամբողջությամբ կմերժվի»,- ընդգծել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ Իրանը «պաշտպանական որոշ ոլորտներում հասել է ինքնաբավության և անգամ ունի փորձագիտական հնարավորություններ»։

«Եվ եթե անհրաժեշտության զգանք, ապա անպայման անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն»,- եզրափակել է դեսպանը։

Տաթև Ֆռանգյան