Իլհամ Ալիևը բացատրել է, թե ինչու է դժգոհ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից

Լուրեր

12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողացել 30 տարում հասնել որևէ արդյունքի, գրում է ՌԻԱ Նովոստին։ 

«Վերջերս ասացի որ, Մինսկի խումբը չի կարողացել 30 տարվա ընթացքում հասնել որևէ արդյունքի։ Միևնույն ժամանակ ես ասել եմ, որ Մինսկի խմբի միջնորդության շնորհիվ մենք կարողացել ենք Հայաստանի նախկին իշխանությունների հետ  առաջընթաց ունենալ։ Ոչ մեծ, սակայն առաջընթացներ կային։ Սակայն եթե մի խումբ երկրներ չեն կարողանում հասնել արդյունքների 30 տարում,  ապա սա ինքնին խոսուն փաստ է: Մինսկի խմբի համանախագահները նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ են հանդիսանում։ Այդ երկրների քվեարկությամբ ու մասնակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձև է ընդունվել ադրբեջանական հողերից հայկական զորքերի լիակատար ու անվերապահ դուրսբերման մասին։ Հարց է առաջանում, ինչո՞ւ այս բանաձևերը չեն իրականացվում։ Քանի որ Մինսկի խմբի համանախագահներն ու մշտական անդամները նույն երկրներ են։ Այսպիսով, այս հարցը բաց է մնում»,- ասել է Ալիևը ճապոնական Nikkei-ին տված հարցազրույցի ժամանակ։

Տաթև Ֆռանգյան