ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ զինված ուժերի 1-ին զորամիավորումում շարունակվում են հրամանատարաշտաբային զորավարժությունները։ «Օգոստոսի 25-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ.Պողոսյանը վերադաս հրամանատարության կողմից ստացված մարտական կարգադրությունների հիման վրա որոշումներ է կայացրել և համապատասխան հանձնարարականներ տվել ենթակա զորամասերի հրամանատարներին։ 4-րդ զորամիավորման N զորամասում օգոստոսի 24-ին անցկացվել են նորակոչիկ զինծառայողների ֆիզիկական և մարտական պատրաստության պարապմունքներ։ Պարապմունքների նպատակն …

