Այսօր առավոտյան Երևանի Ռայնիսի փողոցի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի և փլուզման հետևանքով նախնական տվյալներով 3 տուժած կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ «Երկուսը տեղափոխվել են հիվանդանոց, մեկի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Նախնական տվյալներով՝ նա 56-ամյա տղամարդ է։ Շենքի մյուս բնակիչները չեն տուժել, հոգեբանական աջակցություն են ստացել։ Այս պահին …

