Յոթերորդ գումարման Ազգային ժողովի գործունեությունից ընդամենը մեկուկես տարի անց իշխանական «Իմ քայլը» խմբակցության չորս պատգամավոր արդեն հրաժարվել է պատգամավորական մանդատից: Այսօր հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի նախագահին մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել Գայանե Աբրահամյանը: Տեղեկությունների համաձայն՝ Գայանե Աբրահամյանն անհամաձայնություն է ունեցել Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորների հարցում: Մասնավորապես, նա դեմ է եղել Երվանդ Խունդկարյանի ընտրությանը: …

