ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակների այն հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրից թիրախավորվում և հրթիռակոծվում է Ադրբեջանի տարածքը, ակնհայտ կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Չնայած այն հանգամանքին, որ արդեն մի քանի օր է Ադրբեջանի …

