ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացել, որոնք իրացվեցին ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների հետ։ «Ըստ տեղեկությունների՝ Չարենցավանի 4-րդ թաղամասի բնակիչներից մեկն իր աշխատավայրում ապօրինի թմրամիջոց է պահում։ Ոստիկանության Չարենցավանի բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում սեպտեմբերի 1-ին խուզարկվեց 44-ամյա տղամարդու աշխատասենյակը։ Ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին ու առգրավեցին չորացված-մանրացված, մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներով …

