Պատերազմական գործողություններին զուգահեռ ԱԻ ծառայությանը վերապահված է թիկունքային հումանիտար առաքելությունը. ԱԻՊԾ
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության բոլոր ստորաբաժանումները ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի ղեկավարությամբ, շարունակում են աշխատել արտակարգ ու ուժեղացված ռեժիմով:
«Արցախի փրկարարներն արձագանքում են բոլոր կանչերին և համապատասխան աջակցությունը ցուցաբերում բոլոր նրանց, ովքեր օգնության կարիք ունեն:
Պատերազմական գործողություններին զուգահեռ ԱԻ ծառայությանը վերապահված է թիկունքային հումանիտար առաքելությունը»,- ասված է ԱԻՊԾ-ի հաղորդագրությունում: