Թուրքիան ու Ադրբեջանը պայմանավորվել են համատեղ մեդիա հարթակ ստեղծել։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի գրասենյակի ղեկավար Ֆահրեթին Ալթունը՝ Ադրբեջանի նախագահի օգնական, աշխակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպումից հետո, գրում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Ալթունն ընդգծել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը բախվում են բազմաթիվ սպառնալիքների՝ երկու երկրների ազգային անվտանգության ոլորտում։ …

