Հակառակորդի գործողություններից վնասվածքներ ստացած անձանց հետ աշխատում են նաև հոգեբաններ։ Այս մասին այսօր Արցախում հրավիրված ճեպազրույցում հայտնեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Իհարկե, հոգեբաններն աշխատում են՝ հաշվի առնելով թե՛ տարիքը, թե՛ այն արհավիրք ձևավորող պայթյունները, որոնք տեսել են և՛ զինվորները, և՛ քաղաքացիական բնակչությունը։ Այդ պայթյուններից հետո ոչ միայն ֆիզիկական, այլ նաև լուրջ մենտալ խնդիրներ կարող են …

