Վրաստանի ընդդիմությունը մինչև 20:00-ն ժամանակ է տվել իշխանությանը. ցույց Թբիլիսիում

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքում, Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ու քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների մեծամասշտաբ ցույցն ընթացքի մեջ է:

Aliq.ge-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր կուսակցությունները Վրաստանի իշխանությանը մինչև ժամը 20:00-ն ժամանակ են տվել՝ ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիային պաշտոնանկ անելու ու նոր ընտրական հանձաժողովի կազմ ձևավորելու համար: Ընդդիմադիրները խոստացել են՝ սրանից հետո միայն Իվանիշվիլիի հետ կքննարկեն նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու հարցը: Սա, ի դեպ, երկրորդ պահանջն է: Երրորդ պահանջը բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելն է:

Իշխանության ներկայացուցիչներից «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Մամուկա Մդինարաձեն  ցույցի ընթացքը մեկնաբանել է որպես անլրջություն ու հայտարարել, որ ոչ ոք չի պատրաստվում այս պահանջներն իրականացնել:

Ցուցարարները վանկարկում են. «Իվանիշվիլի գնա, դու ուզուրպատոր ես, իսկ ուզուրպատորը պետք է գնա»։

Ցույցն անցկացվում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով սահմանված սահմանափակումների ֆոնին: Այսպես, ելնելով բաց տարածքներում դիմակ կրելու հետ կապված վերջերս ուժի մեջ մտած կարգավորումից, ցուցարարները դիմակներով են: Սոցիալական հեռավորություն, սակայն, չի ստացվում պահպանել:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում պետք է ձևավորվի 10-րդ գոմարման խորհրդարանը: Ընտրությունների 1 տոկոսանոց շեմը հաղթահարած 9 կուսակցություններից 8-ը հրաժարվել են իրենց մանդատներից ու չեն ճանաչում ընտրության արդյունքները: Նրանք ընտրությունների հաջորդ օրվանից ի վեր մշտական բողոքի ցույցեր են անցկացնում: Այսօր՝ նոյեմբերի 8-ին, խոստացել էին ամենամասշտաբային ցույցը կազմակերպել: