«Մատ տեռորին». Լևոն Արոնյանն ու Մանուել Պետրոսյանը միաժամանակյա խաղի սեանս են անցկացրել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Գրոսմայստեր Լևոն Արոնյանն ու արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը Հայաստանից և Արցախից ընտրված 20 երեխաների հետ միաժամանակյա խաղի սեանս են անցկացրել «Մատ տեռորին» խորագրով:

Խոսելով նախաձեռնության մասին՝ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը նշեց, որ ահաբեկչության դեմ պայքարելու համար յուրաքանչյուրը պետք է ձգտի լավագույնը լինել իր բնագավառում՝ այդպիսով «մատ անելով տեռորին»։

«Մեր դեմ կիրառվում են անմարդկային ուժեր, բայց մենք ամեն ինչով պետք է դրա դեմ պայքարենք։ Ուզում եմ՝ տեսնեք, որ ունենք հիանալի մանուկներ, որոնք շախմատ են խաղում, ունենք հրաշալի երիտասարդ երաժիշտներ։ Այս ամենը պետք է ոգևորի մեզ։ Պետք է հասկանանք, որ սա նաև մշակութային պատերազմ է, և մենք յուրաքանչյուր Անդրանիկի կողքին պետք է ունենանք Կոմիտաս, Նժդեհի կողքին՝ Տիգրան Պետրոսյան, Արամ Խաչատրյան, Մինաս Ավետիսյան։ Յուրաքանչյուրը պետք է ձգտի իր բնագավառում լինել լավագույնը։ Համոզված եմ՝ այդպես կհաղթահարենք չարը»,- ասաց Լևոն Արոնյանը։

Գրոսմայստերը նաև ընդգծեց, որ այս պատերազմում հաղթելու համար պետք չէ լռել և շատ լավ իմանալ սեփական պատմությունը։

«Թշնամին ընտրել է հակամարդկային մեթոդներ՝ ցուցաբերելով իրեն բնորոշ անմարդկային դաժանություն։ Մենք պետք է դրա դեմ պայքարենք։ Լռությունն այս պահին ամենաամոթալի բանն է։ Պետք է պայքարենք, ոգևորվենք, հիշենք մեր պատմությունը, հիշենք, որ միշտ եղել է մեր ազգի վերածնունդ, մի նոր սկիզբ։ Պետք է ավելի ուժեղ լինենք և ավելի նվիրյալ մեր ազգին»,- ասաց Արոնյանը՝ ընդգծելով, որ ունի նաև ռազմաճակատ գնալու ցանկություն և ամեն օր պատրաստ է դրան։

Շախմատային պարտիաներին զուգահեռ՝ իրականացվեց Արոնյանի մոր՝ Սեդա Արոնովայի հեղինակած «Լևոն Արոնյան» գրքի անվանական ստորագրումն ու վաճառքը, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։