«Բիլայն»-ի աշխատակիցների բողոքի ակցիա են անցկացնում: Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ ՏՄՊՊՀ նիստում որոշում է կայացվել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով: Աշխատակիցներն իրենց աշխատանքը կորցնելու մտավախություն ունեն:

