Հաշվի առնելով թուրքական լիրայի շարունակական և հետևողական արժեզրկումը (լիրան արդեն հատել է մեկ դոլարի դիմաց 8.5-ի սահմանը), փորձեմ ավելի պատկերավոր դարձնել ազգային արժույթի արժեզրկման հետ կապված խնդիրը և այն, թե ինչպես դա կարող է նվազեցնել սուլթանի «կարողություններն» ու «հավակնությունները»: 2017թ. դեկտեմբերին թուրքական գանձապետարանը 60 մլրդ ճապոնական յեն ծավալով, 3 տարի մարման ժամկետով պարտատոմսեր է թողարկել: …

