Թուրքական լիրայի շարունակական և հետևողական արժեզրկումը ինչպես կարող է նվազեցնել սուլթանի «կարողություններն» ու «հավակնությունները»

Լուրեր

04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
04.11.2026 | 17:41
Կրեմլում հույս ունեն, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը՝ անկախ ընտրությունների արդյունքներից
04.11.2026 | 17:30
Ինչպե՞ս են էլեկտրական ավտոմեքենաները փոխում հայաստանյան ավտոշուկան․ Ժամանակն է անցնելու էլեկտրական լուծումների 
04.11.2026 | 17:20
«Անկախ դիտորդը» պահանջում է վերանայել Բաղրամյանում ՔՊ-ի ընտրական ցուցակի գրանցումը․ անկուսակցական թեկնածուները գերազանցում են թույլատրելի շեմը
04.11.2026 | 17:09
Մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է սկսել 10 ջրամբարի շինարարություն․ Ջրային կոմիտե
Բոլորը

Հաշվի առնելով թուրքական լիրայի շարունակական և հետևողական արժեզրկումը (լիրան արդեն հատել է մեկ դոլարի դիմաց 8.5-ի սահմանը), փորձեմ ավելի պատկերավոր դարձնել ազգային արժույթի արժեզրկման հետ կապված խնդիրը և այն, թե ինչպես դա կարող է նվազեցնել սուլթանի «կարողություններն» ու «հավակնությունները»:

2017թ. դեկտեմբերին թուրքական գանձապետարանը 60 մլրդ ճապոնական յեն ծավալով, 3 տարի մարման ժամկետով պարտատոմսեր է թողարկել: Թողարկման պահին դա կազմել է մոտավորապես 535 մլն ԱՄՆ դոլար, այսինքն թուրքական գանձապետարանի հաշվին է մուտքագրվել մոտավորապես 2 մլրդ 136 մլն լիրա:

2020թ. դեկտեմբերի 7-ին նախատեսվում է այդ պարտատոմսերի մարումը: ԱՄՆ դոլարի, ճապոնական յենի և թուրքական լիրայի այսօրվա փոխարժեքները հաշվի առնելով ստացվում է, որ այսօր այդ 60 մլրդ յենը կազմում է մոտավորապես 582մլն ԱՄՆ դոլար կամ 4 մլրդ 950 մլն թուրքական լիրա:

Այսինքն, ԱՄՆ դոլար ճապոնական յեն փոխարժեքի տատանումների և թուրքական լիրայի արժեզրկման արդյունքում թուրքական գանձապետարանը պետք է մոտավորապես 2.8 մլրդ լիրա, կամ 2.3 անգամ ավելի մեծ գումար վճարի, քան ստացել է 2017 թվականին:

Ի լրումն, եթե թողարկման պահին թուրքական գանձապետարանը հույս ուներ, որ այդ պարտատոմսերի սպասարկման համար տարեկան վճարելու է մոտավորապես 40 մլն լիրա տոկոսավճար, ապա 2020թ. դեկտեմբերի 7-ին ստիպված է լինելու վճարել մոտավորապես 90 մլն լիրա տոկոսավճար:

Պետական պարտքի մարման և սպասարկման ֆինանսավորմանն ուղղվող այս հսկայական լրացուցիչ միջոցներն իհարկե գանձապետարանին և սուլթանին ստիպելու են նվազեցնել որոշ այլ ծախսեր (սոցիալական ծախսեր, գյուղատնտեսական սուբսիդիաներ, այլ), որոնք հարուցելու են թուրքական հանրության տարբեր խմբերի զայրույթը:

2021թ. մարտի 18-ին թուրքական գանձապետարանը պետք է մարի 2011թ. թողարկված 180 մլրդ ճապոնական յեն ծավալով պարտատոմսերը, իսկ մարտի 30-ին, հունիսի 8-ին և նոյեմբերի 12-ին համապատասխանաբար 2 մլրդ ԱՄՆ դոլար, 1 մլրդ ԱՄՆ դոլար և 1.25 մլրդ եվրո ծավալներով պարտատոմսերը:

Այսինքն, 2020թ. դեկտեմբեր – 2021թ. դեկտեմբեր ժամանակահատվածում թուրքական գանձապետարանը պետք է մարի մոտավորապես 6.2 մլրդ ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսեր: Համեմատության համար, 2019թ. դեկտեմբեր – 2020թ. դեկտեմբեր ժամանակահատվածում մարումները եղել են մոտավորապես 4.7 մլրդ ԱՄՆ դոլար: 2020թ. դեկտեմբերից սկսած սուլթանին դժվար է լինելու ֆինանսավորել իր «հավակնոտ» արյունոտ ծրագրերը:

Հետգրություն

Վերջին 20 տարիներին, Թուրքիան զարգացրել է պարենի և թեթև արդյունաբերության ոլորտները և հասել ինքնաբավության բավական բարձր մակարդակի: Այսինքն, քանի որ տնային տնտեսությունների մեծ մասին հասանելի են տեղական արտադրության սննդամթերքն ու հագուստը, ազգային արժույթի արժեզրկումը ապրանքների թանկացման ճանապարհով այդ տնային տնտեսություններին չի հարվածի:

Ափսոս, որ վերջին 20 տարիների ընթացքում տեղական սննդի և թեթև արդյունաբերության ոլորտները Հայաստանում այնպես չեն զարգացել, որ կարողանան մրցակցել ներկրվող ապրանքների հետ և նախկինում դրամի յուրաքանչյուր էական արժեզրկում հանգեցրել է առաջին անհրաժեշտության ներկրվող ապրանքների թանկացման (կարագ, ձեթ, շաքարավազ այլ ապրանքներ) և ուղղակի ազդել է տնային տնտեսությունների բարեկեցության վրա: Հայկական խանութները հեղեղված էին թուրքական, չինական և այլ երկրների ապրանքներով, իսկ ՀՀ իշխանությունները հռչակագրային բնույթի «ռազմավարական» ծրագրեր էին ընդունում: Այս առումով, հաղթանակից հետո շատ-շատ գործ կա անելու:

Արտակ Քյուրումյան