Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանն ապրիլի 13-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին ծառայության ղեկավար կազմը, շրջանային բաժինների և այլ ստորաբաժանումների ղեկավարներ: ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ խորհրդակցության ընթացքում ծառայության տնօրենը անդրադարձել է հանրապետության տարածքում հայտարարված արտակարգ իրավիճակում ծառայության ստարաբաժանումների աշխատանքներին: Կարևորելով նոր կորոնավիրուսային վարակի տարածման …