ՈՄԱ-ի դասընթացներն ու ադրբեջանական կեղծիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
Բոլորը

Ադրբեջանամետ մի շարք լրատվականներում սկսեց տարածվել հայտարարություն այն մասին, թե Արցախի Հանրապետությունում ձևավորվել է «ահաբեկչական» նոր խմբավորում՝ ՈՄԱ (Ողջ մնալու արվեստը) անունով։ Նշվում էր, թե կազմավորումը բաղկացած է տարբեր երկրներից ժամանած կամավորներից, որոնք տեղակայված են Ադրբեջանի տարածքին շատ մոտ։ Ադրբեջանական ապատեղեկատվությանը ՈՄԱ-ում ծիծաղով են վերաբերվում։ Այս մասին Factor TV-ին ասաց ՈՄԱ-ի դասընթացները համակարգող Անգին Խաչատրյանը։

Այս օրերին ՈՄԱ-ում կամավորների համար արագընթաց դասընթացներ են կազմակերպում, բացակայելն արգելված է, չի կարելի նաև ուշանալ։ Առավոտյան 9-ից մինչև երեկոյան 18։00-ն հարյուրավորները մեկ մարդու նման սովորում են ողջ մնալ։ Նրանց մեջ մեծաթիվ են սփյուռքից հայրենիք վերադարձածները․ եկել են սահման գնալու համար։

Կռիվ գնալու համար կռիվ տվող աղջիկներն էլ են շատ։ 32-ամյա Անահիտ Հայրապետյանը 8 տարի է՝ մանկապարտեզում է աշխատում, բայց արդեն 8 օր է՝ ՈՄԱ-ում է։ Զենքի հետ առաջին ծանոթությունը հենց այստեղ է եղել։

Ոչ թե սովորել, այլ սովորածը վերհիշել։ Շատերը ՈՄԱ-ում են, որ պատերազմի դաշտում ոչ թե խնդիրներ ստեղծեն, այլ խնդիրներ լուծեն։

Այն, ինչ մարտադաշտից 300 և ավելի կմ հեռու համարվում է մանրուք, ճակատամարտում կարող է լինել որոշիչ։ Պատերազմում մանրուքներ չեն լինում, ասում է հրահանգիչներից Արամ Աբաջյանը։ Փորձառու հրահանգչին տարիների փորձն անգամ չի խանգարում ամեն օր զարմանալ՝ թե՛ առաջնագծում տեսած հերոսություններից, թե՛ այստեղ՝ թիկունքում նոր հերոսություններ անելու պատրաստակամություն հայտնողներից։

Ադրբեջանական կեղծ լուրերում նորաստեղծ համարվող այս կազմակերպությունը հիմնադրվել է 2014 թվականին, առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր Վովա Վարդանովի կողմից, և ոչ թե Արցախում, ինչպես ադրբեջանական դատախազությունն է պնդում, այլ Հայաստանի Հանարապետությունում։

Ի դեպ, ադրբեջանական աղբյուրներում հրապարակված լուսանկարները, որոնք, իբր, ապացուցում էին նորաստեղծ ահաբեկչական խմբավորման գործողությունները Արցախում, իրականում արվել էին 2017 թվականին՝ հերթական վերապատրաստման ժամանակ։ Ի պատասխան՝ ՈՄԱ-ն հայտարարում է, որ ընդլայնում է սահմանները։ Արդեն մասնաճյուղ ունեն Հրազդանում, շուտով կունենան նաև Աբովյանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան