Ադրբեջանական կողմը ստանձնել է ռուսական ուղղաթիռի խոցումը. (ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է)

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

21:51

Ադրբեջանական կողմը խոստովանել է, որ խոցել է ռուսական ուղղաթիռն ու այս կապակցությամբ ներողություն է խնդրել Ռուսաստանից։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ «Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունից Ադրբեջանի Պաշտպանության նախարարության ստացված տեղեկատվության համաձայն `այս տարվա նոյեմբերի 9-ին, ժամը 18:30-ին հայ-ադրբեջանական պետական ​​սահմանի Նախիջևանի հատվածում խոցվել է Ռուսաստանի Դաշնության Մի -24 ռազմական ուղղաթիռը:

Այս առումով պետք է ընդգծել հետևյալը.

-ուղղաթիռի թռիչքը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական պետական ​​սահմանի մոտակայքում, մինչ ակտիվ ռազմական բախումները շարունակվում են հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության գոտում:

– թռիչքն իրականացվել է մութ ժամանակ, ցածր բարձրության վրա, հակաօդային պաշտպանության ռադարների հայտնաբերման գոտուց դուրս:

– ՌԴ օդուժի ուղղաթիռները նախկինում չեն  թռչել նշված տարածքում: Այս գործոնների համատեքստում և տարածաշրջանում լարված իրավիճակի և հայկական կողմի հնարավոր սադրանքների կապակցությամբ մարտական ​​պատրաստվածության բարձրացման ֆոնին հերթապահ մարտական ​​անձնակազմը որոշել է խոցել ուղղաթիռը:

Ադրբեջանական կողմը հայցում է ռուսական կողմի ներողամտությունը դժբախտ պատահարի բնույթ կրող այս ողբերգական միջադեպի կապակցությամբ, որը ուղղված չի եղել ռուսական կողմի դեմ: Ադրբեջանական կողմը իր անկեղծ ցավակցությունն է հայտնում զոհված անձնակազմի անդամների ընտանիքներին և վիրավորներին շուտափույթ ապաքինում է մաղթում: Ադրբեջանական կողմը հայտարարում է համապատասխան փոխհատուցում վճարելու պատրաստակամության մասին»:


 

21:10

Հայաստանը կաջակցի ՌԴ-ին՝ պարզելու ռուսական Մի-24 ուղղաթիռի կործանման բոլոր հանգամանքները։

Այս մասին ՌԻԱ Նովոստին ասել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Հայաստանը ռուսական կողմին փորձագիտական և տեղեկատվական աջակցություն կցուցաբերի՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու համար»,- ասել է Ստեփանյանը։


 

21:02

Դեպքը տեղի է ունեցել այսօր, Մոսկվայի ժամանակով 17:30-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 18:30), երբ ուղղաթիռն ուղեկցում էր ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյունը Ադրբեջանի հետ սահմանից ոչ հեռու։

«Մի-24-ը գետնից կրակի է ենթարկվել զենիթահրթիռային համակարգերի կողմից: Հրթիռի հարվածի արդյունքում ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել Հայաստանի տարածքում՝ լեռնային տեղանքում»,- ասվում է հաղորդագրությունում։

Ուղղաթիռի անձնակազմի երկու անդամ զոհվել է, մեկ զինվորական դուրս է բերվել, նա միջին ծանրության վնասվածքներ է ստացել։

Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում՝ պարզելու ուղղաթիռի ուղղությամբ կրակողներին։


20:54

______________________________________________________________

 

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ռուսական Մի-24 ուղղաթիռն ընկել է Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ի  աջակողմյան դաշտամիջյան հատվածում և բռնկվել։

Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ և մեկ տուժած․ վերջինս տեղափոխվել է ՊՆ N զորամաս։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին, մարվել՝ 20։11-ին։

Հիշեցնենք՝ «Սպուտնիկ Արմենիա»-ն գրել էր, որ ռուսական ուղղաթիռը, ենթադրաբար, խոցվել է Նախիջևանի կողմից։ Այն ընկել է Հայաստանի տարածքում: