Այսօր՝ սեպտեմբերի 10-ին «Ո՛չ վարկային թալանին» նախաձեռնության անդամները, որոնց պայքարը վաշխառու կազմակերպությունների և բանկային համակարգի դեմ է, Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք ցանկանում էին նստացույց իրականացնել, սակայն ոստիկանները ակցիայի մասնակիցներին թույլ չէին տալիս նստել աստիճաններին: «Ժողովո՛ւրդ ջան, արձանագրեք, որ մեզ թույլ չեն տալիս հանրային տարածք հանդիսացող աստիճաններին նստել, վարչապետն ինքն է ասել, …

