Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն իտալական La Gazzetta Dello Sport-ի հետ զրույցում անդրադարձել է «Ռոմայի» ու Հայաստան հավաքականի ավագ և առաջատար կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, գրում է armsport.am-ը։ «Նա խաղում էր «Փյունիկի» 3-րդ թիմում, երբ առաջին անգամ տեսա նրան։ 17 տարեկան էր, շատ նիհար։ Առաջին հայացքից տպավորությունն գրավիչ չէր, իսկ հետո նա վերցրեց գնդակը, …

