Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշի նստավայրում քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը։ Գործը քննում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Նշենք, որ երեկ նշանակված դատական նիստը չկայացավ՝ Ծառուկյանի և նրա պաշտպանների չներկայանալու պատճառով։

