Անհրաժեշտ է վերսկսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները․ Բորել

Լուրեր

04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
Բոլորը

Եվրամիությունում կարծում են, որ անհրաժեշտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում վերսկսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քաղաքական բանակցությունները։ Այս մասին ասվում է Բրյուսելում այսօր տարածված ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի հայտարարությունում:

«ԵՄ-ն կարծում է, որ անհրաժեշտ է վերսկսել ջանքերը  հակամարտության բանակցային, համապարփակ ու հաստատուն կարգավորման համար, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ »,- նշվում է հայտարարությունում։

Եվրամիությունը մտադիր է համակ ուշադրությամբ հետևել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին համաձայնագրի դրույթների կատարմանը, հատկապես հետևելու են Ռուսաստանի ու Թուրքիայի համատեղ մոնիթորինգային կենտրոնի աշխատանքներին։

Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն կոչ է անում ղարաբաղյան հակամարտության գոտուց ամբողջությամբ ու շուտափույթ դուրս բերել բոլոր օտարերկրյա զինյալներին։

«Եվրամիությունը հորդորում է բոլոր տարածաշրջանային սուբյեկտներին ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից ու հռետորաբանությունից, որոնք կարող են սպառնալիքի տակ դնել կրակի դադարեցումը։ ԵՄ-ն նաև տարածաշրջանից բոլոր օտարերկրյա զինյալների լիակատար ու շուտափույթ դուրսբերման կոչ է անում»,- ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի սկզբին ԵՄ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել էր Լեռնային Ղարաբաղ Թուրքիայի կողմից սիրիացի զինյալների տեղափոխման մասին։ Դրանից հետո Բորելը կոչ էր արել Անկարային չմիջամտել հակամարտությանն ու նպաստել դրա կարգավորմանը։

Տաթև Ֆռանգյան