Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 22-ին բավարարել է շուրջ վեց ամիս հետախուզման մեջ գտնվող Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը։ Սրան զուգահեռ Պետական եկամուտների կողմիտեի կողմից լրացվել է Մինասյանին վերագրվող մեղադրանքները: Հիշեցնենք՝ 2020 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող գործերով Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ …

