Հանցագործություն է եղել` վարչապետը հրամայել է կանգնեցնել լրահամալրումը, կամավորներին տանել առաջնագիծ. Մովսես Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Զորահավաքը չի կատարվել, դրա համար պատասխանատու են երկրի ղեկավարը, պաշտպանության նախարարը, զինվորական կոմիսարիատը և տարածքային կառավարման նախարարը, ոչ թե ԶՈՒ գլխավոր շտաբի պետը: Ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

«Սեպտեմբերի 30-ի դրությամբ Արցախի Հանրապետությունն իր լրահամալրման պլանն իրականացրել է 78 տոկոսով, ՀՀ-ն՝ 52 տոկոսով։ Իսկ դա պետք է իրականացնեին 40 ժամվա ընթացքում: Այստեղից ծնվել են մեր բոլոր խնդիրները։ Այստեղ ևս մի հանցագործություն է կատարվել, որ երկրի ղեկավարը կանգնեցրել է լրահամալրումը», – հայտարարեց Մովսես Հակոբյանը՝ հավելելով, որ դա շատ բարդ գործընթաց է։

«Բանակի բոլոր գործընթացներից ամենից բարդը դա է։ Ազնիվ պետք է լինենք, որ երբ քաղաքական իշխանությանը մեղադրում եք սրա համար, նաև զինվորականներն ունեն որոշակի սխալներ, սխալների մի մասն օբյեկտիվ է, մի մասը՝ սուբյեկտիվ։ Օբյեկտիվն այն է, որ այտեղ, որտեղ պետք է լրամալրում իրականացվեր, հակառակորդի կողմից ենթարկվել է լուրջ հրետակոծման և ԱԹՍ-ները թույլ չեն տվել անձնակազմի ընդունման կետերը բացազատել և լիարժեք կատարել։ Հրամանատարները պետք է արագ որոշում կայացնեին և համալրման ձևը փոխեին:

Պատերազմի երրորդ օրը երկրի վարչապետը հրաման է արձակում կանգնեցնել լրահամալրումը և կամավորականներին ուղարկել առաջնագիծ»,- նշեց Հակոբյանը:

Նա նաև հավելեց, որ չեն կարող հերքել, որովհետև պաշտոնատար անձինք, ովքեր պատասխանատու են այդ գործընթացի համար և գիտեն, որ գալու է ժամանակը և այդ գործառույթը չկատարելու համար պատասխան պետք է տան, խոսակցությունը ձայնագրել են։

Մանրամասները՝ տեսանյութում: